ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Ռուսաստանի ԱՀԾ-ն պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, ենթադրաբար, համոզել են Ռիգային համաձայնել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։
ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ թվարկված է լատվիական հինգ ռազմաբազա, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր: Դրանք են, մասնավորապես «Ադաջի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաները։
Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»:
Լատվիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱՀԾ-ի հայտարարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից