Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Երևանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ պայման է:
Ըստ նրա՝ այս գործընթացը ամուր հիմքեր է ստեղծում երկարատև խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման համար:
«Մոտ 15 միլիարդ դոլարի ներդրումները ցույց են տալիս Ադրբեջանի անկեղծ շահագրգռվածությունը տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Հետհակամարտային այս լայնածավալ վերականգնման գործընթացը մեր խաղաղաշինական ռազմավարության անբաժանելի մասն է։ Այս համատեքստում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության նախապայման է։ Այն ստեղծում է ամուր հիմք։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը