Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առաջնորդների խնդրանքով։ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է, որ հետաձգում է երեքշաբթի նախատեսված նոր հարվածը Իրանի դեմ՝ Պարսից ծոցի երկրների խնդրանքով, քանի որ «այժմ լուրջ բանակցություններ են ընթանում»։ Նա նշել է, որ իրեն տեղեկացրել են ԱՄՆ-ի համար «լիովին ընդունելի»։ համաձայնության հասնելու հնարավորության մասին։
«Հարգելով այդ առաջնորդներին՝ ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին [պաշտպանության նախարար], Դեն Քեյնին [ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ] ու ԱՄՆ զինված ուժերին, որ վաղը հարձակում չլինի Իրանի վրա։ Սակայն նաեւ հանձնարարել եմ նրանց պատրաստ լինել անմիջապես սկսել լիարժեք լայնածավալ հարձակում Իրանի դեմ՝ առաջին իսկ հրահանգով, եթե ընդունելի համաձայնություն չլինի»,- գրել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ համաձայնությունը պետք է նախատեսի, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն չունենա։
Իրանը հրապարակավ չի մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից