Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները
Մայիսի 18-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ անցկացվող միջուկային զենքի մարտական օգտագործման և միջուկային աջակցության ստորաբաժանումների զորավարժությունների մեկնարկի մասին։ Դրանց ընթացքում նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի առաքման և դրանց կիրառումը նախապատրաստելու հարցերը։ Հայտարարված նպատակների թվում են տեխնիկայի և սպառազինության պատրաստության ստուգումը, ինչպես նաև չնախատեսված տեղակայման շրջաններից մարտական գործողությունների կիրառման մշակումը:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ զորավարժությունները պլանավորված են և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։
Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլանների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 2023 թվականի մարտի վերջին: Այդ ժամանակ էլ նա հայտնել էր Բելառուս «Իսկանդեր» հրթիռային համալիր և տակտիկական միջուկային զենք կրող 10 ինքնաթիռ տեղափոխելու մասին: 2023 թվականից այդ հանրապետությունում տեղակայվել է ռուսական մարտավարական միջուկային զենք, ենթադրվում է նաև տասնյակ միջուկային մարտագլխիկներ: Բացի այդ, այնտեղ տեղակայվել են ռուսական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։
Մոսկվան պնդում է, որ չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը. զենքը տեղակայված է Բելառուսի տարածքում, բայց մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ և պաշտոնապես չի փոխանցվում Բելառուսին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից