Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տնային վերջին խաղում 3-1 հաշվով վստահ առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան (28, 62), ևս մեկ գոլ խփեց Ժոաու Կանսելուն (74), իսկ հյուրերի միակ գնդակը 11մետրանոցից հեղինակեց Իսկոն (69):
Այս հաղթանակով կատալոնական ակումբը Լա լիգայի պատմության մեջ բացառիկ ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր տնային խաղերն ավարտելով 100 տոկոսանոց արդյունքով և սեփական հարկի տակ չկորցնելով ոչ մի միավոր: Նշենք, որ թիմը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ երկու տուր առաջ՝ 2-0 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին» և անհասանելի դառնալով մոտակա հետապնդողի նկատմամբ:
Բացի պատմական ռեկորդից, հանդիպումը հատկանշական էր նաև նրանով, որ 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում», քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից