Կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի առաջնորդի Չինաստան կատարելիք այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։ «Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները կփոխանակեն մտքեր տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ», - նշել է դիվանագետը։
Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Բանակցություններից հետո երկու առաջնորդները նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր։ Այցը խորհրդանշական է, քանի որ համընկնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման 30-ամյակի հետ։
Այս հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած պաշտոնական այցի ավարտից անմիջապես հետո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից