Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված երկու կլոր սեղան-քննարկումների։ Պաշտպանը բացման խոսքով հանդես է եկել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» և «Դիգնիթի» ՀԿ-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության սրտում» խորագրերով քննարկումներին։
Իր ելույթներում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը չի կարող լիարժեք գործել հանդուրժողականության և համերաշխության բացակայության պայմաններում, իսկ ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից կամ ենթարկվել խտրական վերաբերմունքի։
Պաշտպանն առաջին հերթին կարևորել է հակախտրականության ոլորտի առնչությամբ առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը մեր հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե´ հաստատության գործունեության, թե´ տարեկան հաղորդումների շրջանակում լրիվ նոր և համապարփակ մոտեցում է որդեգրել նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի առնչությամբ:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հասարակությունում առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման համար անհրաժեշտ են կրթական և համակարգային բարեփոխումներ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների, այդ թվում` իրավապահ, առողջապահական և կրթական համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստումներ և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ` մարդու իրավունքների զգայուն հարցերի պատշաճ հասցեավորման նպատակով։
Անդրադառնալով ատելության և խտրական խոսքի խնդրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության մշտադիտարկումների արդյունքում շարունակաբար արձանագրվում են խտրական խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներ, ինչպես նաև իրավահավասարության ոլորտին առնչվող թեմաների օգտագործմամբ ապատեղեկատվական արշավներ, այդ թվում` ընտրական գործընթացների ընթացքում, որոնք պահանջում են հետևողական և արդյունավետ հակազդում։
Պաշտպանը շեշտել է նաև իրավահավասարության և հակախտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից։
Քննարկումների ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառումների կազմակերպիչներին՝ «Փինք» և «Դիգնիթի» հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտում ներգրավված բոլոր գործընկերներին՝ շարունակական համագործակցության համար։
Միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում