Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ Թրամփի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Վերանվանումն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին, հաղորդել է Reuters-ը: Ֆլորիդայում է գտնվում Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրը, որտեղ նա հանդիպումներ է ունենում աշխարհի առաջնորդների հետ:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը անվանակոչել էր Թրամփի անունով, իսկ Վաշինգտոնում գտնվող Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնը վերանվանվել է Դոնալդ Ջ. Թրամփ-Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն: Սպիտակ տունը նաև հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համար երկու նոր «Թրամփ» դասի ռազմանավեր կառուցելու մասին:
Վերջերս հայտարարվել է, որ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ Միացյալ Նահանգները կթողարկի անձնագրերի շարք՝ Թրամփի դիմանկարով և ոսկե տառերով նրա ստորագրությամբ: Նախագահի ստորագրությունը կհայտնվի նաև 100 դոլարանոց թղթադրամի վրա: Բացի այդ, կերպարվեստի հանձնաժողովը հավանություն է տվել անկախության տարեդարձի առթիվ Թրամփի պատկերով և «Ազատություն» (Liberty) գրությամբ 24 կարատանոց ոսկե մետաղադրամի թողարկմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից