ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը, որը վերաբերելու է ԱԹՍ-ներին:
Անդրադառնալով այս գիշեր Կիևին հարվածներին՝ ֆոն դեր Լայենը նշել է, որ քանի դեռ Ռուսաստանը բացահայտորեն անտեսում է դիվանագիտական ջանքերը, Եվրոպան շարունակում է ամրապնդել Ուկրաինան։ Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա՝ ավելի ու ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելով։
Ապրիլի 29-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Ուկրաինան 2026 թվականի երկրորդ եռամսյակում ԵՄ-ից 6 մլրդ եվրո կստանա դրոնների համար: ԵՄ-ից օգնության այս փաթեթը նախատեսված է լինելու ուկրաինական արտադրության դրոնների համար և վճարվելու է հունիսից ոչ ուշ՝ 90 միլիարդ եվրոյի վարկից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից