Ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչիում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթանակ է տարել Հռոմի «Լացիոյի» նկատմամբ՝ պատմության մեջ 10-րդ անգամ նվաճելով մրցաշարի տիտղոսը:
Պատմական այս հաջողությունից հետո միլանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղթական հանդերձարանից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ու նրա թիմակիցները բուռն կերպով տոնում հերթական նվաճումը:
Տեսանյութում ֆուտբոլիստները պարում են ռումինացի երգիչ Իոնուտ Չերչելի «Made in Romania» երգի ներքո, որն «Ինտերի» խաղացողների համար չեմպիոնական տոնակատարությունների ժամանակ արդեն վերածվել է հատուկ արարողակարգի: Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձավ Իտալիայի կրկնակի գավաթակիր: Քանի որ «ներաձուրիներն» ավելի վաղ ապահովել էին նաև Ա Սերիայի չեմպիոնի կոչումը, թիմն ընթացիկ մրցաշրջանում ձևակերպեց ոսկե դուբլ:
Ինչ վերաբերում է հենց Մխիթարյանին, ապա նրա գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ միլանյան թիմում իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի վերջին խաղերից հետո:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից