Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դեմ է արտահայտվել Ժոզե Մուրինյուի՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձին։
«Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, նա ինձ համար բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետ է։ Պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»։ Կարծում եմ՝ այլ մարզիչներ շատ ավելի լավ կաշխատեին իմ երազանքների ակումբում։ Սա լոկ իմ անձնական կարծիքն է և ուրիշ ոչինչ», - գրել է Կասիլյասը X սոցիալական ցանցի իր էջում։
Կասիլյասի հայտարարությունը հնչում է մամուլում ակտիվորեն շրջանառվող այն լուրերի ֆոնին, համաձայն որոնց՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Մուրինյուին դիտարկում է որպես թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային փոխարինողի գլխավոր թեկնածու։
Կասիլյասը «Ռեալի» կազմում հանդես է եկել Մուրինյուի գլխավորությամբ 2010-ից 2013 թվականներին։ Ներկայումս պորտուգալացի մարզիչը գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից