Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով
Հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք RAF 10 (Real American Freestyle) մրցաշարում իր նորամուտը կնշի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:
Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին:
\
Նույն մրցաշարին կմասնակցի նաև խառը մենամարտերի UFC կազմակերպության թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հայ մարտիկն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտելու է UFC-ի նախկին ներկայացուցիչ Թոնի Ֆերգյուսոնի հետ:
Արսեն Հարությունյանը վերջին անգամ միջազգային ասպարեզում հանդես է եկել այս տարվա ապրիլին: Հայ ըմբիշը մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել մրցաշարի բրոնզե մեդալը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից