Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
«Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից