Ուկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը կալանավորվել է երկու ամսով՝ Կիևի մերձակայքում էլիտար առանձնատների կառուցման հետ կապված փողերի լվացման գործով:
Ուկրաինայի Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը որոշումը կայացրել է 2026 թվականի մայիսի 14-ին:
Դատարանը Երմակին կալանավորել է 2 ամսով, սակայն սահմանել է ազատ արձակման այլընտրանքային հնարավորություն՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավի դիմաց: Երմակը հայտարարել է, որ ինքն անձամբ նման գումար չունի, բայց հույս ունի, որ ընկերները կօգնեն: Նա ունի 5 օր գրավը հավաքելու կամ որոշումը բողոքարկելու համար։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբի կազմում 460 միլիոն գրիվնա (մոտ 10,5 միլիոն դոլար) լվանալու մեջ:
Նախկին պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն:
Անդրեյ Երմակը, որը համարվում էր Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր դաշնակիցը, պաշտոնից հեռացել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերին՝ հենց այս կոռուպցիոն սկանդալի ֆոնին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից