Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիս
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ տարածելով խորհրդարանի խոսնակին ուղղված նրա հրաժարականի դիմումը։ Վարչապետի հետ միասին հրաժարական է տալիս նաև ամբողջ նախարարական կաբինետը։ Հրաժարականն ուժի մեջ է մտնելու մայիսի 14-ից։
Հրաժարականի պատճառները տնտեսական աճող խնդիրներն ու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպն էր։ Հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ Էվիկա Սիլինան ասել է․ «Իմ նպատակը հստակ էր՝ պետության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, որպեսզի մեր երեխաները գնահատեն իրենց տունը, իրենց երկիրը՝ Լատվիան։ Կուսակցություններն ու կոալիցիաները փոխվում են, բայց Լատվիան մնում է»։
Սիլինան հրաժարականի մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել Լատվիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից