ՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 13-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:
Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, զսպվածությանը, էթիկային, սրտացավությանը, ինչպես նաև պատասխանել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին վերաբերող հարցերին:
«Դատախազը, բացի մասնագիտական բարձր հատկանիշներից, պետք է ունենա մի կարևոր հմտություն՝ «ո՛չ» ասելու կարողություն: Շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը «ո՛չ» ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված: Մեր նման փոքր հասարակություններում շատ հաճախ մենք ամաչում ենք ասել «ո՛չ, հնարավոր չէ դրսևորել անարդար կամ խտրական վերաբերմունք»: Բավական է մի դեպքով խախտես այդ կշեռքի նժարը, այլևս չես կարողանա վերականգնել դրա հավասարակշռությունը», - ընդգծել է Աննա Վարդապետյանն ու պատասխանել ուսանողների այլ հարցերին:
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են Դատախազության շենքում, այցելել են Դատախազության թանգարան, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից