Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրա
Մայիսի 14-ի՝ հինգշաբթի գիշերը, ռուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Պայթյունները ցնցել են քաղաքը։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ, մեկ մարդ զոհվել է։
Ուկրաինայի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող Դարնիցկի շրջանում բազմահարկ բնակելի շենքը մասամբ փլուզվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ փլատակներից արդեն 10 մարդ են դուրս բերել, և փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Թիմուր Տկաչենկոն և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել են, որ ավերածություններ կան նաև Ուկրաինայի մայրաքաղաքի այլ մասերում։ Օրինակ՝ քաղաքի արևելքում գտնվող Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել հինգհարկանի բնակելի շենքի տանիքում. անօդաչու թռչող սարքի թիրախում է հայտնվել նաև մասնավոր մի տուն։ Կիևի հյուսիսում բեկորները ընկել են բնակելի շենքի 12-րդ հարկի բնակարանի վրա՝ առաջացնելով հրդեհ, գրել է Կլիչկոն Telegram-ում։
Շևչենկովսկի, Սոլոմոնսկի և Օբոլոնսկի շրջաններում վնասվել են ոչ բնակելի շենքեր: Քաղաքի արևմտյան մասում՝ Սոլոմոնսկի շրջանում, բիզնես կենտրոնի կայանատեղիում մեքենա է այրվել: Դարնիցկի շրջանում այրվել են առևտրի կամ ծառայությունների համար նախատեսված փոքր ժամանակավոր կառույցներ, իսկ բենզալցակայանում հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքապետը: Մայրաքաղաքի հարավային մասում՝ Գոլոսիևսկի շրջանում, բեկորները ընկել են բիզնես կենտրոնի և ճանապարհի վրա:
Կլիչկոյի խոսքով՝ ժամը 5:40-ի դրությամբ Կիևում ինը մարդ հոսպիտալացվել է, իսկ ևս երկուսը ամբուլատոր բուժում են ստանում:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը իրենց Telegram ալիքում գիշերը հայտնել են հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ուղղորդվող ավիառումբերի արձակման մասին նաև Ուկրաինայի այլ շրջանների՝ Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Դոնեցկի, Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի ուղղությամբ:
Նախորդ 24 ժամվա ընթացքում՝ մայիսի 13-ին, ռուսական բանակը Ուկրաինայի տարածք է արձակել 892 անօդաչու թռչող սարք, որոնցից 710-ը ճնշվել են հակաօդային պաշտպանության կողմից, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը: Պատերազմի ընթացքում առաջին անգամ հարված է հասցվել նաև Զակարպատյան մարզի մայրաքաղաք Ուժգորոդին, որտեղ մի քանի պայթյուն է տեղի ունեցել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից