Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են
Թայվանի խնդիրը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ամենակարևոր հարցն է, և դրան գրագետ մոտեցումը կերաշխավորի երկու երկրների միջև կայունությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը` Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։
«Եթե այս հարցը արդյունավետորեն չլուծվի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կառաջանան հակամարտություններ, որոնք կհանգեցնեն երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման և երկու երկրներին էլ վտանգավոր դրության մեջ կդնեն»,- զգուշացրել է Սին։ Նա ընդգծել է, որ Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են։
Երկու առաջնորդի հանդիպումից առաջ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը Չինաստանի համար սահմանել է չորս կարմիր գիծ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Դրանց թվում են Թայվանի հարցը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, քաղաքական համակարգերը, ինչպես նաև Չինաստանի զարգացման իրավունքը։
«Ռոյթերս»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, կխնդրի Չինաստանին Իրանին մղել համաձայնության: Չինաստանն, իր հերթին, կարող է խնդրել Վաշինգտոնին փոխադարձաբար զիջումներ անել Թայվանի հարցում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից