Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր
Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի շրջան է ուղարկում ինքնավար ականազերծող սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջադեմ համակարգեր, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային գործողությանը մասնակցելու համար Լոնդոնը տարածաշրջան կուղարկի թագավորական նավատորմի HMS Dragon նավը: Այդ քայլը կատարվում է ջրային այդ երակի անվտանգությունն ապահովելու համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գլխավորած բազմազգ կոալիցիայի շրջանակներում:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ այդ նպատակով Մերձավոր Արևելք է ուղևորվում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը՝ «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ Ֆրանսիան «հակամարտության կողմ չէ» և «մնում է հավատարիմ միջազգային իրավունքին և ինքնիշխանությանը»։
Ապրիլին Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 44 երկրի ներկայացուցիչներ, ռազմական պլանավորողները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ստեղծված բազմազգ առաքելության գործնական կողմերը։ Ըստ հաղորդագրությունների՝ մոտ 40 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, համաձայնել են մասնակցել այդ առաքելությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից