Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան
Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այդ մասին Ապարանում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, ինչի հետևանքով հիմնականում հեղուկ գազ չկար։ Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է: Հայաստանում կա արդեն հեղուկ գազ բոլոր տեղերում»,- ասել է նախարարը։
Հեղուկ գազը վերջին օրերին 300 դրամը գերազանցում էր, սակայն այսօր արդեն, ըստ Պապոյանի, այն կարելի է գնել 240 դրամով, բայց այդ գինը դեռ պետք է իջնի:
«Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, ինչն էլի գները կիջեցնի ներքև»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ից բերված գազին, ապա, ըստ Պապոյանի, Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայումս իրականացվում են անխափան, սակայն Ռուսաստանում գների աճ է տեղի ունեցել, ինչն իր ազդեցությունն է ունեցել հայկական շուկայի վրա։
Ըստ նախարարի՝ հեղուկ գազի գնի վրա իր ազդեցությունն են ունեցել նաև Ռուսաստանում արտահանման հետ կապված որոշ պետական տուրքեր:
«Այս փուլում կարճաժամկետում վերադարձը հին գներին մի քիչ պակաս իրատեսական եմ համարում շատ պարզ պատճառով, քանի որ Ռուսաստանում գներն ավելացել են, և պետական տուրք է դրվել արտահանման վրա: Ինձ այդպես են զեկուցել: Այն որոշակիորեն գնի վրա ազդեցություն ունեցել է: Հարցը մեր օրակարգում է: Հիմա չեմ ուզում ասել գին, բայց եթե մի շաբաթ հետո 200 դրամ լինի, ֆանտաստիկ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, թե Կառավարությունը շարունակում է աշխատել, որպեսզի Իրանից ու Ռուսաստանից ավելի մեծ ծավալով հեղուկ գազ ներկրվի Հայաստան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից