Ալ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը
Սաուդյան Արաբիայի առաջնության 32-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Հիլալին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացել է դաշտի տերերի պաշտպան Մոհամեդ Սիմականը։ Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին, «Ալ Նասրի» դարպասապահ Բենտոն դարձել է ինքնագոլի հեղինակ՝ փրկելով հյուրերին պարտությունից։
Տանտերերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին։
Նշենք, որ այս հանդիպումն առանցքային նշանակություն ուներ. հաղթելու դեպքում «Ալ Նասրը» կարող էր ժամկետից շուտ հռչակվել Սաուդյան Արաբիայի չեմպիոն։
Այս պահին թիմն անցկացրած 33 խաղից հետո վաստակել է 83 միավոր: Մրցաշրջանի վերջին տուրից առաջ երկրորդ տեղում ընթացող «Ալ Հիլալը», ունենալով պահեստային մեկ խաղ, առաջատարից հետ է մնում 5 միավորով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից