Սա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
«Սա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէ։ Նրանք կռվում են գրեթե ամեն մրցաշրջանում, քանի որ անընդհատ մոտիվացնում և ստիպում են միմյանց ավելին անել։ Տղաների միջև ծեծկռտուքը սարսափելի էր, բայց շատ ավելի վատ է, որ այդ մասին հայտնի դարձավ մամուլին։ Նման բաներ պատահում են ամեն տարի, երբեմն էլ՝ մի քանի անգամ, բայց նախկինում երբեք ինֆորմացիայի արտահոսք չէր լինում։ Սա առաջին դեպքն է»,- ասել է Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ մարզման ժամանակ բառակռիվ է տեղի ունեցել Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև, ինչն արդեն հանդերձարանում վերածվել է ծեծկռտուքի։ Բախման արդյունքում ուրուգվայցի կիսապաշտպանը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ակումբը երկու ֆուտբոլիստներին էլ տուգանել է 500 հազարական եվրոյով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից