Մենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատական կարծիք է հայտնել տեսակրկնապատկերների (VAR) համակարգի և մրցավարության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսպանացի մասնագետը նշել է, որ իր թիմը հաճախ է տուժել մրցավարների սխալ որոշումներից՝ օրինակ բերելով Անգլիայի գավաթի 2024 և 2025 թվականների եզրափակիչները, որոնցում «քաղաքայինները» ցավալի պարտություն են կրել։ «Մենք պարտվել ենք Անգլիայի գավաթի երկու եզրափակիչներում, քանի որ մրցավարները չարեցին այն գործը, որը պետք է անեին, ինչպես նաև՝ VAR-ը։ Երբ նման բան է տեղի ունենում, նշանակում է՝ մենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներին կամ VAR-ին։ Անգլիա տեղափոխվելուց ի վեր ես երբեք ոչնչի վրա հույսս չեմ դրել։ Ես ընդմիշտ յուրացրել եմ, որ դու պետք է ամեն ինչ ավելի լավ անես և լինես լավագույն դիրքում, որովհետև ի վերջո դու ինքդ քեզ ես մեղադրում նրա համար, ինչ պետք է անեիր. չէ՞ որ VAR-ը պարզապես մետաղադրամ նետել է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո վաստակած 74 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից