«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մամուլի ասուլիսից հետո։
Լրագրողների հետ զրույցում «սերուցքայինների» ղեկավարն անդրադարձել էր կապտանռնագույնների և Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի համագործակցության կոռուպցիոն բնույթին։ Պերեսը նաև հայտնել էր, որ այս գործով համապատասխան փաստաթղթերն արդեն փոխանցվել են ՈւԵՖԱ-ին։
Այս առնչությամբ կատալոնական ակումբը հանդես է եկել պաշտոնական արձագանքով.
«Կապված Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրավիրած մամուլի ասուլիսի հետ՝ հայտնում ենք, որ մեր իրավաբանական բաժինն ուշադիր ուսումնասիրում է նրա հայտարարություններն ու մեղադրանքները։
Ներկայումս դրանք վերլուծության փուլում են, և գնահատվում են մեր հետագա քայլերը։ Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք մեր դիրքորոշման և կայացվելիք որոշումների վերաբերյալ այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից