Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի անդամ 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել է արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա 3:6 հաշվով զիջել է ռուս Ասլան Զուևին:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (55 կգ): Ավետիսյանը 3-րդ տեղի համար պայքարում 10:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Տիմուր Մահարամովին, իսկ Եղիազարյանը 3:3 հաշվով է ավարտել բուլղարացի Կևե Կովաչի հետ գոտեմարտը:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից եզրափակիչ են դուրս եկել նաև Ալեքսան Շալջյանը (92 կգ) և Ջանես Նազարյանը (71 կգ):
Մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմերը մասնակցում են ամբողջական կազմերով:
Մայիսի 15-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ դուրս կգան Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից