Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է ռուսաստանյան մի շարք կառույցների և մոտ հինգ տասնյակ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը նրանց մեղադրում է «Ուկրաինայում ժողովրդավարության թուլացման, ինչպես նաև հայաստանյան ընտրություններին միջամտելու փորձերի համար»։
Բրիտանական կառավարության պնդմամբ՝ պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցներից մեկը՝ Մոսկվայում գործող Սոցիալական նախագծման գործակալությունը, «արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն էր և իշխանափոխությունը՝ հօգուտ ռուսամետ գործիչների», հայտնում է «Ազատությունը»։
Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված ևս մեկ ռուսական կառույց՝ АНО Диалог կազմակերպությունը, ըստ Միացյալ Թագավորության կառավարության, «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ»։
Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն արդեն իսկ արձագանքել է բրիտանական կառավարության հայտարարությանը՝ այն «անհեթեթ» որակելով։
«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն իսկ հանգեցրել է Կիևում պետական հեղաշրջման, այժմ էլ թիրախավորել է Հայաստանը։ Արևմուտքը ինքը պետք է դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս եղավ Մոլդովայում և Ռումինիայում։ Գողն առաջինն է գոռում՝ «բռնիր գողին»»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից