Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին
Եվրամիությունը փորձում է թուլացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ և ուժեղացնել ազդեցությունը հանրապետության վրա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նա հավելել է, թե Բրյուսելը ձևավորում է Ռուսաստանի բացասական կերպարը՝ Մոսկվան ներկայացնելով որպես Հայաստանի անկախության հակառակորդ։
«ԵՄ-ում Մոսկվային անհիմն մեղադրում են հիբրիդային հարձակումների և Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար՝ միաժամանակ անտեսելով սեփական ակտիվ մասնակցությունը Հանրապետության ներսում ընթացող գործընթացներին: Տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությունը։ Հանրապետությունում արդեն երկու առաքելություն է ծավալվել, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործարկվել են Մոլդովայում նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Կալուգինը։
Նրա խոսքով՝ անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով ոչ մի հստակ այլընտրանք ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկում: «Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան. Երևանի առաջխաղացումը, այսպես կոչված, եվրոպական ճանապարհով, ինչ-որ պահի կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների ռուս-հայկական հարաբերություններում»,- նշել է դիվանագետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից