ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցադրումները որակելով որպես «Կիկոսի մահվան» մասին պատմություն։
«Նման օրակարգ չկա։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ուստի ազդեցության մասին խոսելը նման է Կիկոսի մահվան մասին խոսելուն», - լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9–ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական և տնտեսական վեկտորը՝ ընտրություն կատարելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։
Օրինակ, կարող է անցկացվել հանրաքվե, ասել էր ՌԴ նախագահը։ «Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հայ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Այնուհետև մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ «բաժանման», - ասել էր նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից