Հինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ը
Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին, նաև հեռարձակել մրցույթը ազգային հեռուստատեսությամբ, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ երկրները տարբեր պատճառներ ունեն մասնակցությունից հրաժարվելու համար, բայց բոլորն էլ կապված են Իսրայելի հետ։ Բոյկոտողները մեղադրում են Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ, միևնույն ժամանակ հեռուստաալիքները կարծում են, որ Իսրայելի, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցությունը ստեղծում է անհավասար պայմաններ մյուս մասնակիցների համար։
«Հակամարտության մեջ գտնվող երկիրը ստեղծում է ավելի մեծ մրցակցություն: Պետք է ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ», - BBC-ին ասել է հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։
«Եվրատեսիլ 2026»-ի երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին: Եզրափակչում, որը տեղի կունենա Վիեննայի Շտադհալեի բեմում շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հեռուստադիտողները կտեսնեն այս տարվա մրցույթին մասնակցող 35 երգիչներից 25-ին։
Հայաստանը կներկայացնի երգիչ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով։ Նա կմրցի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից