ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը
Ազգային ժողովն ընդունեց առաջին և երկրորդ ընթերցում անցած 5 նախագծերը, որոնք քննարկվեցին մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստի շրջանակում:
Նախագծերը վերաբերում էին մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը, դիվանագետների ծառայության ժամկետների ավելացմանն ու ամուսին դիվանագետների վարձատրության կարգի փոփոխությանը, էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնելուն, դիվանագիտական գրասենյակ հիմնելու կարգավորումներին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի և 2023-ին սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ-ում բնակություն հաստատած և բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հստակեցման ու ինտեգրմանը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ ունենալուն, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, ուժը կորցնելու և այլ հարաբերություններ:
Եվս մեկ նախագիծ քննարկվել և ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, այն վերաբերում էր թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու, ՏՏ-ով անչափահասներին թմրամիջոց վաճառելու մասով պատիժները խստացնելուն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից