Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ-ու հայտարարել է, որ ներպետական գործառնությունների համար կառավարությունը ցանկանում է նույնականացման քարտը դիտարկել որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ։ Ըստ նախարարի, եթե նույնականացման քարտը նախատեսվում է պարտադիր լինել 16 տարեկանից, ապա 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է նման հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկանը հիմնական փաստաթուղթը կլինի ծննդյան վկայականը։
ՆԳ նախարարն այսօր խորհրդարանին ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ներդնում ենք կենսաչափական նոր համակարգ Հայաստանի Հանրապետությունում, փաթեթը, բնականաբար, պիտի միտված լինի պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելու համար այս համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասել է նա։
Օրինագծերի փաթեթը Արփինե Սարգսյանը դիտարկում է ավելի լայն համատեքստում։ «Սա ևս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը»,- ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում