Պիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի հետ սպառազինության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցի քննարկման համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Պիստորիուսի այցը նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, և համագործակցությունն օգտակար է երկու կողմերի համար։ Դա հնարավորություններ է բացում բազմաթիվ նոր նախագծերի իրականացման համար», - հայտարարել է Պիստորիուսը։ «Հիմնական շեշտը դրվում է գործողության բոլոր շառավիղներով առաջավոր անօդաչու համակարգերի համատեղ մշակման վրա, մասնավորապես՝ խորը հարվածներ հասցնելու համար հնարավորությունների ապահովման ոլորտում», - ասել է նա։
Պիստորիուսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները դեռ զգալի խնդիրներ ունեն մեծ հեռահարության անօդաչուների մշակման գործում և ցանկանում են օգուտ քաղել ռազմադաշտում ուկրաինացի զինվորականների փորձից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունը նաև ձգտում է Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման։ «Բացի այդ, մենք նախատեսում ենք օգտագործել Brave One հարթակը՝ աջակցելու այն մշակողներին, որոնք ունակ են ներկայացնելու հեռանկարային նորարարական լուծումներ», - հավելել է Պիստորիուսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը, Գերմանիան 2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային է տրամադրել մոտ 39 միլիարդ եվրոյի չափով մարդասիրական օգնություն և 55 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից