«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոն
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումում կայացավ հերթական Էլ Կլասիկոն․ «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Ալեխանդրո Էռնանդեսի սպասարկած խաղում կատալոնական ակումբը վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով։
Հանդիպման ելքը վճռվեց արդեն առաջին խաղակեսի սկզբնամասում։ 9-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ 18-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը կրկնապատկեց «կապտանռնագույնների» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» ժամկետից շուտ ապահովեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակեց 91 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Մադրիդի «Ռեալը» 77 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր: Հատկանշական է, որ «Բարսելոնան» իր պատմության մեջ 29-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։
Հաջորդ տուրում նորընծա չեմպիոնները մայիսի 13-ին արտագնա խաղում կմրցեն «Ալավեսի» հետ, իսկ Ալվարո Արբելոայի գլխավորած Մադրիդի թիմը մայիսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Օվիեդոյին»։
Աղբյուր՝ armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից