ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Եվրոպական միությունից (ԵՄ) ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը մինչև հուլիսի 4-ը։ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է մայիսի 7-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած «հրաշալի հեռախոսազրույցից» հետո։
ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամփը հայտարարել էր մայիսի 1-ին։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԵՄ-ի կողմից մեր լիովին համաձայնեցված առևտրային համաձայնագրի չկատարման պատճառով, հաջորդ շաբաթ կբարձրացնեմ Եվրամիությունից Միացյալ Նահանգներ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը մինչև 25%»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
Ի պատասխան՝ Ֆոն դեր Լայենը մայիսի 5-ին կոչ է արել Թրամփին պահպանել առևտրային համաձայնագիրը։ «Գործարքը գործարք է»,- ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է բոլոր սցենարներին։
Խոսքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի սեպտեմբերին կնքված առևտրային համաձայնագրի մասին է։ Այն նախատեսում է եվրոպական ավտոմեքենաների արտահանման մաքսատուրքերի հետադարձ նվազեցում՝ 27.5%-ից մինչև 15%։ ԵՄ-ն, իր հերթին, պարտավորվել է վերացնել բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը և բացել իր շուկան ամերիկյան ապրանքների լայն տեսականու համար, այդ թվում՝ ծովամթերքի, կաթնամթերքի, խոզի մսի և սոյայի յուղի։ Պարզ չէ, թե համաձայնագրի որ կոնկրետ դրույթներն է Թրամփը մեջբերել՝ ԵՄ-ին մեղադրելով խախտումների համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից