Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ
Դուկոնո հրաբխի առնվազն չորս ժայթքում է գրանցվել, հայտնում է Ինդոնեզիայի Հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 900 մետր կամ ծովի մակարդակից 1987 մետր բարձրության վրա։ Այն մեծ ինտենսիվությամբ տարածվում է արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով։ Reuters-ը հայտնում է, որ 20 զբոսաշրջիկ համարվում է անհետ կորած։
Իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ խառնարանից 4 կմ շառավղով հեռավորություն պահպանել, ինչպես նաեւ օգտագործել պաշտպանիչ դիմակներ՝ շնչառական ուղիները պաշտպանելու համար։
Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան եւ Ավստրալական լիթոսֆերային սալերի հատման հատվածում։
Աշխարհի խոշորագույն ինդոնեզական արշիպելագում կա18 հազար կղզի, որոք գտնվում են խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակում», հայտնում է ՏԱՍՍ- ը։ Այս տարածաշրջանը բարձր սեյսմիկ ակտիվության գոտում է։ Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտ 130-ը գործող են։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից