Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ
Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի տեսակները: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում անդրադառնալով խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։
Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակության մեջ պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։
Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն:
Անահիտ Մանասյանն առանցքային է համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում:
Պաշտպանը խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում հանդիսացող նման խոսքի տեսակները գրեթե չեն հանգեցնում կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման:Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից