Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։ Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց համատեքստում սպասվում է տեղեկատվական սպառնալիքների զգալի աճ։
Փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։
Ի տարբերություն սովորական ապատեղեկատվության, FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն բովանդակության, այլև ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնողների մարտավարությունների ու մեթոդների վրա։ Ընտրությունների ընթացքում առավել տարածված մեթոդներից են հասարակության բևեռացումը, զգացմունքային խոսույթի կիրառումը, ինքնության կեղծումը և արհեստական բանականության միջոցով մանիպուլյատիվ նյութերի ստեղծումն ու տարածումը։
Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է պետական համակարգված հակազդման կենտրոնական դերակատարը, որն ապահովում է տեղեկատվական միջավայրի մշտադիտարկումը, միջգերատեսչական համագործակցությունը և նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ Որպես այդպիսի լուծում՝ ուղեցույցում կարևորվում է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։
Քաղաքացիների դիմակայունությունը բարձրացնելու համար ուղեցույցն առաջարկում է հետևել «Ստուգի՛ր նախքան տարածելը» սկզբունքին։ Յուրաքանչյուր անհատին խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել աղբյուրների վստահելիությունը, վերիֆիկացնել տեսալսողական նյութերը հակադարձ որոնման գործիքներով և ուսումնասիրել այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները՝ սեփական անկախ դիրքորոշումը ձևավորելու համար։ Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։
Իրազեկող ուղեցույցը կարելի է ներբեռնել անգլերեն և հայերեն տարբերակներով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից