Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար
Կառավարության՝ մայիսի 7-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 13 մլրդ դրամի չափով վերաբաշխում կատարել ընդհանուր 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար: «58 կմ ճանապարհի մասին է խոսքը, որից միջպետական նշանակությանը 1 կմ է, հանրապետական նշանակությանը՝ 27 կմ, մարզային նշանակությանը՝ 30 կմ, նաև նախագծում ներառված 3 տրանսպորտային հանգույցներ կան»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են Գյումրիից դեպի ՀՀ պետական սահման տանող ավտոճանապարհի 0,9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը, որը կավարտվի 2026-ին:
Մեկ այլ ծրագիր է Կոտայքի մարզում Վերին Պտղնիի տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և Աբովյանի ավտոճանապարհի՝ ավելի քան 5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման ծրագիրը, որը ևս նախատեսվում է ավարտել 2026-ին:
Մեկ այլ ծրագիր է Երևանից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի՝ 16,7 կմ հատվածի հիմնանորոգման ծրագիրը՝ բացառությամբ սողանքային տեղամասի:
«Բոլոր ճանապարհները այս տարի է նախատեսվում ավարտել կամ ավարտված են»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով տրանսպորտային հանգույցներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում Կիլիկիայի ավտոկայանի հարևանությամբ նախատեսվում է կառուցել վերգետնյա հետիոտնային անցում:
Փաշինյանը տեղեկացրեց, որ վերաբաշխումների շրջանակում արդեն կատարված աշխատանքի հետ կապված ֆինանսական վերջին հատկացումներն են կատարվելու, որոնց թվում են Շիրակի մարզում Գյումրիից Բավրա տանող ավտոճանապարհի՝ 2,1 կմ հատվածի հիմնանորոգման համար ֆինանսական միջոցների հատկացումը, Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի՝ 6 կմ ճանապարհի հիմնանորոգման հատկացումը, Հրազդանի տրանսպորտային հանգույցից Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի հիմնանորոգման համար հատկացումները և այլ ուղղություններով հատկացումներ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում