Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Նախարարը ողջունել է Դատարանի նախագահի այցը և ընդգծել, որ այն նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հյուրընկալում է Միջազգային քրեական դատարանի նախագահին։
Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Հռոմի կանոնադրության վավերացումից հետո ՀՀ օրենսդրության համապատասխանեցման և մասնագետների կարողությունների զարգացման գործընթացում Դատարանի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար՝ ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Կարևորվել է հատկապես Դատարանի հետ գործնական համագործակցության ապահովման կառուցակարգերի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի ներդնումը:
Տոմոկո Ականեն բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունը՝ արագ և արդյունավետ կերպով ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումը:
Կողմերը քննարկել են Հռոմի կանոնադրությունից բխող պարտավորությունների իրականացման, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունների հետ կապված հարցեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից