Կարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների դրական զարգացումները, անդրադարձել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի: Կարևորվել է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարցերին:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ դիտարկելով դրանց հաջորդ փուլը Թաիլանդում անցկացնելու հնարավորությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից