Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող, գլխավոր քարտուղարի տեղակալ Պետրո Մանուել Մորենոյի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNCTAD-ի դերը ներառական, արդար և թափանցիկ առևտրային համակարգերի խթանման գործում։ Ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խթանման կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության և ՄԱԿ-ի համակարգի ինստիտուցիոնալ կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի նախագահության տեսլականը:
Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից