Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան
Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք: Վերջերս տեսա, որ արտաշիրիմում են արել իմ ընկերոջ՝ գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանը: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունն ի վերջո կբացահայտվի:
«Արտաշիրիմումը պետք է տար արդյունք, բայց բացահայտեցի, որ այնքան վնասված է եղել, որ ակնկալիքը՝ փորձաքննության տեսանկյունից դա բացահայտելու, մի քիչ խոչընդոտներ է առաջացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով հիմնական վկաների ճակատագրերին՝ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե դրանք բացահայտման սպասող կարևոր դրվագներ են, որոնք հասարակությանը պահել են սթրեսի մեջ: Խոսքը թե՛ Վահրամ Խորխոռունու սպանությանը, թե՛ Արծրուն Մարգարյանի մասին է, և, ըստ պատգամավորի, դրանք պատահական սպանություններ չէին:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ բացահայտումը հետագայում կկանխի նմանատիպ հրեշավոր պլանավորումները, նաև նմանատիպ այլ դրսևորումներն իշխանական պայքարի մեջ:
Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հիշեցրեց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է, մնում է դետալացնել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում