Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արուսյակ Ջուլհակյան՝ կողմ՝ 65, դեմ՝ 1:
Արուսյակ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի խորհրդի անդամ: Ակտիվորեն ներգրավված է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, ԵԽԽՎ անդամ է, ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից, երբ պատգամավոր Վլադիմիր Վարդանյան ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից