Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։
Այն նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար։ Խաղահրապարակը միավորում է խաղը և կրթությունը՝ երեխաներին հնարավորություն տալով բացահայտել գիտության աշխարհն ինտերակտիվ և երևակայական միջավայրում։ Խաղահրապարակները ձևավորում են ոչ միայն խաղի միջավայր, այլ նաև գիտելիքի՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացմանը։ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ ապահովելով անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։
Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է, որը ստեղծվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահ՝ ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին, այնուհետև Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում