Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ստորաբաժանումների ամենօրյա ծառայությունը միտված է ճանապարհային երթևեկության ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Պարեկային ծառայության համար ուսումնասիրության և քննարկման առարկա են նաև համացանցում հրապարակված տեսանյութերում ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից, միայն ապրիլի 27-ից 29-ը սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։ Խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությանը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում՝ վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում