Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է «Ազատություն» նախագծի գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու ջանքերին էր ուղղված։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ Թրամփն իր որոշումը բացատրել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավի ընթացքում «հսկայական ռազմական հաջողություններով», ինչպես նաև Թեհրանի հետ «լիարժեք և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացով»։
«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը մնում է ամբողջ ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնագիր կնքել»,- գրել է Թրամփը։
Մայիսի 4-ին Սպիտակ տունը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակումից հետո Պարսից ծոցում մնացած առևտրային նավերն ազատելու գործողության մասին՝ նշելով, որ շատ երկրներ, որոնցից գրեթե ոչ մեկը ներգրավված չէ հակամարտության մեջ, դիմել են Միացյալ Նահանգներին նման խնդրանքներով:
Թրամփը պնդել էր, որ գործողությունը զուտ մարդասիրական բնույթի է և նպատակ ունի օգնել այն նավերի անձնակազմերին, որոնց մոտ սննդի և այլ պաշարների պակաս է զգացվում: Կենտրոնական հրամանատարության գլխավոր ծովակալ Բրեդ Քուփերը պարզաբանել էր, որ նեղուցի ծովային շրջափակումը կշարունակվի:
Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր, թե Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե խոչընդոտի Հորմուզի նեղուցով առևտրային նավերին ուղեկցող ամերիկյան նավերի աշխատանքը։
Ըստ Axios-ի՝ Իրանը զգուշացվել է գործողության մասին։ Թրամփը սպառնացել է հակահարված տալ, եթե միջամտություն լինի։ Նախազգուշացմանը հակառակ՝ իրանցիները մի շարք հարձակումներ են իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի, առևտրային նավերի և ԱՄԷ-ի վրա։ Axios-ը նաև հայտնել է, որ Թրամփը հոգնել է Իրանի հետ փակուղուց և ցանկանում է համաձայնագիր կնքել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից