«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղար, դեսպան Դուշան Կոզարևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սերբիա հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը, ներառյալ` երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերը։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համապատասխան մեխանիզմները և առաջ մղել գործնական նախաձեռնությունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից