Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երեւանից ուղեւորվել է Բաքում։ Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանել է Բաքու՝ նպատակ ունենալով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ։
«Այս գործընկերությունը Իտալիայի համար ունի կոնկրետ եւ երկարաժամկետ նշանակություն։ Մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ բավականին նշանակալի համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի, ներդրումների եւ քաղաքական երկխոսության ոլորտներում, ինչպես նաեւ աստիճանաբար այն վերածել կոնկրետ հնարավորությունների մեր երկրների համար»։
Մելոնին նշել է, որ երբ գլոբալ մակարդակում տեղի են ունենում բարդ գործընթացներ, հուսալի գործընկերությունները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։
«Իտալիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են»,- նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից