ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում
Այսօր ԵՄ-ի կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին՝ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սովորաբար նախորդող ամբողջ շրջանում՝ անկախությունից ի վեր, ՀՀ-ն համարվել է ներդրումների ռիսկային գոտի: Հիմա ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին՝ ներդրումներ անել ՀՀ-ում: Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել: Արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: Միջոցառման շրջանակում Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրրքության ներկայացման կոչին աջակցելու նպատակով ԵՄ-ն հայկական առանցքային ընկերությունների և հիմնադրամների մտադրության 6 նամակ է հանձնել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից