Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի) սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։
Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։
ՆԳ նախարարի հանձնարարությամբ` կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել՝ 112։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում